Ֆինլանդիան «ճգնաժամային իրավիճակի» համար նախապատրաստում է 900.000 ռեզերվիստի
The Newsweek-ի փոխանցմամբ` Ֆինլանդիայի ՊՆ-ը պատրաստվում է այս ամսվա սկզբին նամակներ հղել 900.000 ռեզերվիստների, որոնցում նկարագրված են «ճգնաժամային իրավիճակի» առաջացման դեպքում նրանց պարտականությունները: Այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Հայտարարությունն արվել է հեռուստատեսությամբ: Նամակները ստացել են 20-60 տարեկան ռեզերվիստները: Դրանցում խնդրում են նաև ուղարկել սեփական թարմացված անձնական տվյալները: Ֆինլանդիայի ՊՆ-ում հերքում են, որ այդ քայլը կապված է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության հետ:
Ընդգծվում է, որ հինգ միլիոն բնակչությամբ Ֆինլանդիան ունի 16.000-անոց պրոֆեսիոնալ բանակ: Ռազմական գործողությունների դեպքում Ֆինլանդիայում կարող են զորակոչել զինծառայություն անցած մինչև 230.000-անոց մարդ: