Բաժիններ՝

Նեպալի ավերիչ երկրաշարժը նվազեցրել է Էվերեստի բարձրությունը

The Huffington Post-ի փոխանցմամբ` ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը նվազեցրել է Էվերեստի բարձրությունը: Այդ մասին են վկայել գիտնականների միանգամից մի քանի խմբերի տվյալները:

Մասնավորապես, նրանց պնդմամբ աղետից հետո լեռան բարձրությունը նվազել է մեկ դյույմով (2.54 սանտիմետր): Գիտնականները նման կարծիք են կազմել եվրոպական արբանյակներից մեկի տվյալների հիման վրա, որը Ջոմոլունգմայի վրայով անցել է ապրիլի 29-ին:

Գիտնականների մեկ այլ խումբ կարծում է, որ երկրաշարժի պատճառով Էվերեստի բարձրությունը նվազել է ընդամենը մեկ-երկու միլիմետրով և փոխարենը 20 սանտիմետրով աճել է Հիմալայներում գտնվող Անապուրնա լեռնազանգվածը: Բոլոր գիտնականները ռելիեֆի փոփոխությունը բացատրում են ստորերկրյա ցնցումներից հետո երկրակեղևի լարվածության թուլացմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս