Ասիական զարգացման բանկն Ադրբեջանին հատկացրել է 1.6 միլիարդ դոլար
Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ասիական զարգացման բանկն Ադրբեջանին հատկացրել է 1.6 միլիարդ դոլար` 12 նախագիծ իրագործելու համար:
Այս մասին Բաքվում Ասիական զարգացման բանկի ղեկավար խորհրդի 48-րդ տարեկան նիստի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերությանն նախարար Շահին Մուսթաֆաևը.
«Բացի այդ, բանկը հատկացրել է 10 միլիոն դոլարի դրամաշնորհ` 7 նախագիծ իրագործելու համար, իսկ վարկերի ընդհանուր գումարը, որն ուղղվելու է մասնավոր սեկտորի զարգացմանը, կազմել է 163 միլիոն դոլար»: