ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու հնարավորությունը. Սպիտակ տուն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու հնարավորությունը՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Ըրնեսթը. «Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ ռուսները շարունակում են չկատարել մինսկյան համաձայնագրերով իրենց պարտականությունները: Վաշինգտոնը հիասթափված է դրանից»:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել եվրոպական գործընկերների հետ, որպեսզի Մոսկվայի վրա գործադրվի տնտեսական ճնշում:
Ըրնեսթի խոսքերով` ԱՄՆ-ը պարզորոշ տեսնում է, որ ուկրաինական կողմը պատրաստ է կատարել մինսկյան պարտավորությունները: Նա ընդգծել է, որ իրենք Ուկրաինային ցուցաբերում են տնտեսական զգալի աջակցություն: