«Սկսվում է մի իսկապես կարևոր գործընթաց, որն ըստ էության բաց հրավեր է յուրաքանչյուրին». Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է հետեւյալը.
«Սկսվում է մի իսկապես կարեւոր գործընթաց, որն ըստ էության բաց հրավեր է յուրաքանչյուրին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմա արդեն մի միջավայր է, ուր տեղի են ունենում լրջագույն բովանդակային բանավեճեր, որոնք բնույթով ինտելեկտուալ են, ձեւով՝ կրքոտ, էության մեջ սկզբունքային:
Մենք չենք ուզում ձեւավորել մի միջավայր, որը զերծ է հակասություններից: Մենք ուզում ենք ձեւավորել մի միջավայր, որտեղ հակասությունները լուծվում են իրար լսելու, փոխադարձ հարգանքի, փաստերի ու փաստարկումների միջոցով:
Հույս ունեմ Ձեզնից շատերը կմիանան այս չափազանց կարեւոր եւ ապագայի առումով վճռորոշ խոսակցությանը»: