Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը գնում ԱՄՆ. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ նոր մանրամասներ հայտնի դարձան Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարելիք առաջիկա այցի մասին: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մայիսի 7-9-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում սպասվող միջոցառումներին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Կհարգի՞ արդյոք այդ հրավերը Օբաման, թե ոչ՝ հայտնի չէ:
Նույն աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն: Իրականում, Սարգսյանը ԱՄՆ է մեկնում հիմնականում տեղի հայ համայնքի հետ հարաբերությունները հարթելու եւ որոշակի ֆինանսական հոսքեր ու ներդրումներ ապահովելու նպատակով»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։