Բաժիններ՝

Լիտվայի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

BNS գործակալության փոխանցմամբ` Լիտվայի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին` կապված Բալթիկ ծովի հատակին էլեկտրական մալուխ անցկացնելու հարցում ռուսական նավերի կողմից խոչընդոտներ հարուցելու հետ:

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի խոսքերով` դեսպանը պետք է պարզի Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն ու այն ներկայացնի Վիլնյուսին:

Նա մանրամասնել է, որ այդ աշխատանքները Բալթիկ ծովում իրականացրել է Շվեդիային պատկանած նավը և իրենք բնականաբար կապի մեջ են ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիան գումարներ է հատկացնում ռուսական սուզանավեր որսալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս