Ինչն է եղել վերելակի ընկնելու պատճառը
2015թ. մարտի 21-ին Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակի խցիկն ընկել էր, ինչի արդյունքում մահացել էր 1978թ. Հ. Շահբազյանը: ՀՀ քննչական կոմիտեի դեպարամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ին տեղեկացրին, որ դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:
«Նախնական տվյալներով՝ պոկվել են վերելակի խցիկը պահող ճոպանները, ինչի հետևանքով վերելակի խցիկը 6-րդ հարկից վայր է ընկել։ Պատճառները, վերելակի անվտանգ շահագործման համար պատասխանատուների շրջանակը պարզելու նպատակով նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել»,- հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: