Պուտինը Նեմցովի մորը խոստացել է պատժել մարդասպաններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Դինա Էյդմանին՝ սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի մորը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նա 87-ամյա տիկնոջը խոստացել է, որ «կարվի ամեն ինչ, որ ստոր և ցինիկ սպանության կազմակերպիչներն ու իրականացնողները կրեն արժանի պատիժ»: Իր հեռագրում Պուտնինը նշել է նաև, որ «Նեմցովը իր հետքն է թողել Ռուսաստանի պատմության, քաղաքականության մեջ և հասարակական կյանքում»:

Նախօրեին Կրեմլից 200 մ հեռավորությամբ տեղի էր ունեցել Նեմցովի սպանությունը: Հայտնի է, որ Նեմցովի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 3-ին` Մոսկվայում:

Թարգմանությունը` tert.am-ի:

Տեսանյութեր

Լրահոս