Սպանության պահին Նեմցովի հետ եղած կինը ուկրաինացի մոդել է
Երեկ կեսգիշերին Մոսկվայի կենտրոնում սպանվել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովը: Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ սպանության պահին Նեմցովի կողքին է եղել երիտասարդ կին, որը որպես վկա հարցաքննվել է ՌԴ-ի իրավաբանների կողմից:
Ըստ Life News-ի` այդ կինը ուկրաինացի 23-ամյա մոդել Աննա Դուրիցկայան է: Ըստ աղբյուրի՝ մոդելն ու քաղաքական գործիչը «մտերիմ հարաբերություններ» են ունեցել: Նա այժմ սպանության միակ վկան է համարվում, և նրա շնորհիվ քննիչներին հաջողվել է վերականգնել սպանության երեկոյին կատարված իրադարձությունների հերթականությունը:
Դուրիցկայան պատմել է, որ երեկոյան ժամը 23-ին մոտ նա Նեմցովին է սպասել ГУМ-ում, որտեղ պատրաստվում էին ընթրել: Դրանից հետո նրանք դուրս են եկել և զբոսնել:
Թարգմանությունը` Tert.am-ի: