Անօթևան ընտանիքի գոյատևման միակ միջոցը հաշմանդամության թոշակն ու սոցիալական նպաստն է
Գյումրու տնակային շատ ավաններ, հատկապես քաղաքի ծայրամասերում գտնվողները, մեկուսացած են քաղաքից և կարծես վերածվել են առանձին համայնքների՝ համայնքի ներսում:Դրանցում բնակվողներից առավել ծանր է մանկահասակ երեխաներով ընտանիքների վիճակը:
Այդ ավաններում ծնված ու մեծացած երիտասարդներից շատերը ամուսնանում և կազմելով նոր ընտանիք, բաժանվում են տնակներում բնակվող իրենց հայրական ընտանիքներից ՝ տեղափոխվելով կրկին տնակ: Եվ բազմաթիվ են այն երիտասարդ ընտանիքները, որոնք երբեք բնակարանի երես չեն տեսել և ունեն մտավախություն, որ ինչպես իրենք, այնպես էլ իրենց երեխաները ծնվելով տնակներում, հետագայում մեծանալու, ամուսնանալու ու բնակվելու են նույնպես տնակներում: Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում ընդգրկված չեն և հույս անգամ չունեն, որ երբևէ բնակարան կունենան:
Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, օգնություն ցուցաբերելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին քաղաքից կտրված տնակային ավաններից մեկում, իրենց երեք մանկահասակ երեխաների հետ, մեկ յոթ մետրանոց տնակում բնակվող երիտասարդ ընտանիքներից մեկին: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:
Դուք նույնպես կարող եք աջակցել «Շիրակ կենտրոնի» բարեգործական ձեռնարկներին: