«Բուռնաշը» սնանկանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լուրեր տարածվեցին, թե «Հրազդան» տոնավաճառից «արտագաղթած» առեւտրականների հիմնական մասը որոշել է հրաժարվել Գագիկ Ծառուկյանի տրամադրած, Աբովյանում կառուցվող անվճար տաղավարներից, վերադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) պատկանող շուկա եւ համաձայնել նոր պայմանագրեր կնքել պատգամավորին պատկանող տոնավաճառի տնօրինության հետ:

Armlur.am-ի հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանը նկատեց. «Ես բիզնեսով չեմ զբաղվում: Տարածքը վարձակալության եմ տվել, հարցերը ճշտեք տնօրենից»:

Իսկ «Հրազդան» տոնավաճառի տնօրեն Գագիկ Ժամհարյանը հայտնեց, որ վաճառականների հետ վերջին պայմանագիրը կնքվել է ավելի քան մեկ ամիս առաջ: Այս օրերին նոր պայմանագիր կնքելու դիմողներ անգամ չեն եղել:

«Եթե համեմատենք նախկին վիճակի հետ,մարդկանց թվի տարբերությունը շատ մեծ է: Մենք շատ ծանր ֆինանսական դրության մեջ ենք հայտնվել, բանկային բազմաթիվ պարտավորություններ ունենք, 3 մլն դոլարի պարտքուպահանջ, այդ գումարն էլ ամբողջությամբ ծախսվել է մարզադաշտի վերանորոգման նպատակով»,-ասաց գագիկ Ժամհարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս