Բաժիններ՝

Գյումրիում ավտոմեքենաներ են բախվել

Փետրվարի 27-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հիսունամյակի փողոցում` դատարանի շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ2106» մակնիշի 34AT263 պ/հ (վարորդ Ա. Ն.) և «Օպել» մակնիշի 34VO530 (վարորդ Մ. Ղ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն           

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս