ԲՀԿ արտահերթ համագումարը տեղի կունենա դռնփակ. «Ժողովուրդ»

Թերթը գրում է. «Մեկ շաբաթից՝ մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարը, «Ժոդովուրդ»-ի տեղեկություններով տեղի կունենա դռնփակ: Համագումարը անցկացվելու է ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում, որը տեղակայված է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տարածքում: Մեր տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է համագումարին: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի ելումուտն այնպես է կազմակերպվելու, որ լրագրողները հնարավորություն չունենան նրան հարցեր տալու:

Համագումարը դռնփակ անցկացնելու որոշման պատճառն այն է, որ ԲՀԿ վերնախավը կասկածներ ունի, թե իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, քանի որ վերջին հայտնի իրադարձություններից հետո կուսակցության ակտիվը շատ նեղված է, և բոլորը փորձելու են Գագիկ Ծառուկյանից պարզաբանում ստանալ: Իսկ թե ինչպես կավարտվի այդ ամենը, դժվար է ասել: Մինչ այս Հայաստանի քաղաքական ուժերից միայն ՀՅԴ-ն սովորություն ուներ իր համագումարները կամ, ինչպես դաշնակցականներն են ասում, ընդհանուր ժողովները դռնփակ անցկացնել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս