![](/banners/BeFunky-design.jpg)
Կալանավորի կոշիկի միջատակից սղոց է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/sxoc.jpg)
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կոշիկի միջատակից սղոց է հայտնաբերվել:
Մասնավորապես՝ փետրվարի 13-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մ. Վ.-ն կարճատև տեսակցությունից հետո անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական զննության:
Քրեակատարողական ծառայողի աչալրջության շնորհիվ կալանավորի ձախ կոշիկի միջատակից հայտնաբերվել և առգրավվել է մետաղ կտրելու համար նախատեսված սղոց:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության