Բաժիններ՝

Արտակարգ դեպք. Հրշեջ-փրկարարները ձնաբքի պայմաններում օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին և հղի կնոջը

ՏԿԱԻՆ-ի հրշեջ-փրկարարները շարունակում են ուժեղացված ռեժիմով աշխատանքը Հայաստանի բոլոր մարզերում: Օրերս Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունից տեղեկատվություն փոխանցվեց, որ Միրաք գյուղի բնակիչ Խաթուն Մամոյանի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր:

Ձյան հետևանքով ճանապարհն անանցանելի էր, և հղի կնոջը չէին կարողանում տեղափոխել Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն: Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի տղաները Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար փ/ծ մայոր Արթուր Կարապետյանի գլխավորությամբ անմիջապես մեկնեցին դեպքի վայր: Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի անանցանելիության պատճառով 3 բժիշկ փրկարարների ուղեկցությամբ ստիպված էին 3 կմ. ճանապարհը անցնել ոտքով:

Ժամը 00:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետի հանձնարարությամբ Ուրալ մակնիշի ամենագնացով դեպքի վայր կանչվեց Ապարանի ՀՓՋ-ի մեկ մարտական հաշվարկ՝ «YAMAHA» ձնագնացով, որն Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին անանցանելիության պատճառով ստիպված էր կանգ առնել:

Ժամը 01:15-ին արդեն դեպքի վայրում էր Արագածոտնի ՄՓՎ ՕԽ փ/ծ մայոր Դմիտրի Պետրոսյանը և ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Ավետիս Մանուկյանը:

Արագածի հրշեջ-փրկարարները Ժ. 01:24-ին Միրաք գյուղից` մոտ 3 կմ, ծննդկանին պատգարակով անվնաս մոտեցրեցին ԶԻԼ-131 կունգին, այնուհետև` Արագածի ԲԿ:
Ժամը 01:20-ի սահմաններում տեղեկություն ստացվեց, որ հղի Խաթուն Մամոյանին բուժօգնության տրամադրելու համար Արագածի ՀՓՋ-ի ուղեկցությամբ Միրաք գյուղ մեկնած բժիշկներից մեկի՝ Ջիվան Սանոսյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա ստիպված է եղել մնալ գյուղում: 02:20-ին բժշկին օգնություն ցուցաբերելու համար Միրաք գյուղ է մեկնում Ապարանի հրշեջ-փրկարարական ջուկատը:

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա.Մանուկյանը և Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ փ/ծ լեյտենատ Մուշեղ Գևորգյանը բժիշկ Սանոսյանին «YAMAHA» ձնագնացով տեղափոխեցին Մ3 մայրուղու 8-րդ կմ, այնտեղից ` Ծաղկահովիտի ԲԿ:

Ուժեղ ձնաբքի հետևանքով բարդ իրավիճակ էր ստեղծվել նաև Շիրակի մարզում՝ հատկապես Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, ավտոճանապարհներին արգելափակվել էին մեծ քանակությամբ ավտոմեքենաներ՝ բազմաթիվ ուղևորներով: ՏԿԱԻՆ 911 ահազանգման կենտրոնից և տարբեր քաղաքացիներից Շիրակի մարզային ՃԿԿ հերթապահություն ստացվում էին բազմաթիվ ահազանգեր ճանապարհներին մնացած ավտոմեքենաների վերաբերյալ:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՇՄՓՎ ՃԿԿ հերթապահությունում կազմակերպվել էր ուժեղացված ծառայություն:

Փոխհամագործակցելով մարզպետարանի, ճանապարհաշինարարական կազմակերպությունների, ճանապարհային ոստիկանության, ինչպես նաև համայնքների ղեկավարների հետ՝ հնարավոր եղավ արգելափակումից դուրս բերել ընդհանուր առմամբ 195 ավտոմեքենա և 318 ուղևոր:

Վայոց ձորում Սարավան-Զանգեր ավտոճանապարհին ձնաբքի պատճառով նույնպես ավտոմեքենաներ էին արգելափակվել:

Դեպքի վայր է մեկնել Վայքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ` «Կունգ» ԳԱԶ-66 ամենագնացը ՀՓՋ հրամանատարի գլխավորությամբ, և ՃԿԿ ՕԽ-ն ՄՓՎ պետի գլխավորությամբ «Ուազ» ավտոմեքենան: Եղանակային պայմանների էլ ավելի վատ լինելու պատճառով դեպքի վայր են կանչվել Եղեգնաձորի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ` «Կունգ» ամենագնաց` հփջ հրամանատարի գլխավորությամբ և Նիվա ավտոմեքենաները:

Հրշեջ փրկարարների կողմից արգելափակումից դուրս է բերվել 138 ավտոմեքենա, որից 20-ը՝ բեռնատար, 310-ը՝ ուղևորներով: Հրշեջ փրկարարները 41 ուղևորի տեղափոխել են քաղաք Վայք և տեղավորել հյուրանոցում, 6 քաղաքացու փրկարարների միջնորդությամբ հյուրանոցի տնօրինությունն անվճար կացարաններ է տրամադրել, քանի որ վերջիններս հյուրանոցում մնալու գումար չունեին:

Վառելիքը վերջացած ավտոմեքենաների տերերին և ՃՈ ավտոմեքենային տրամադրվել է 45 լիտր բենզին: Փրկարարական աշխատանքները տևել են 16 ժամ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս