Բաժիններ՝

Նոր զարգացումներ «Մարտի 1»-ի գործի քննությունում. «Ազատություն»

2008 թվականի «Մարտի 1»-ի զոհերի գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել։ Վերջին օրերին տուժողի իրավահաջորդները ծանուցագրեր են ստանում և հրավիրվոմ Հատուկ քննչական ծառայություն։ Ինչպես դեռևս անցած տարվա նոյեմբերին խոստացել էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, զոհվածների գործերը քննվում են առանձին վարույթներով՝ նոր քննիչների կողմից։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Օրեր առաջ Հատուկ քննչական ծառայություն են կանչել մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին ու հարցաքննել նրան։ Նոր քննիչի արձանագրությունը մտորելու տեղիք է տվել Քլոյանին։

«Ես կարդացի, որ հատուկ միջոցների ոչ ճիշտ օգտագործելուց հետո տեղի է ունեցել զոհեր: Ստեղ հարց է առաջանում՝ եթե դուք չգիտեք, թե ովքեր են սպանել մեր երեխաներին, ապա ինչպես գիտեք, որ ներքին զորքերի ոստիկանությունը ճիշտ չի օգտագործել կամ անզգույշ է օգտագործել», – «Ազատության» հետ զրույցում ասաց Քլոյանը:

Արդեն 7 տարի արդարադատության սպասող զոհվածների հարազատները նոր քննիչների ու առանձին վարույթներով գործերը քննելու գլխավոր դատախազի որոշմանը լուրջ չեն վերաբերում։ Սարգիս Քլոյանն ընդգծում է՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաններ էլ տարբեր առիթներով հայտարարել են, որ «Մարտի 1»-ի էջը փակված է, հանցագործություններ էլ՝ բացահայտված։

Սարգիս Քլոյանի խոսքով, դատախազությունն այս կերպ մտահոգության իմիտացիա է ստեղծում, քանի որ իշխանությունը երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։

«Բոլոր գործերը բացահայտված են, ամեն ինչն էլ իրենք գիտեն՝ ովքեր են սպանողները, մեղավորները, հրաման տվողները», – ասաց Սարգիս Քլոյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս