Ասում էր Կոլյա ջան,լույս է բացվել,խնդիրներս կլուծվեն.մահացած գործարարի փաստաբան. news.am

Նախնական վարկածով, ինքնասպանություն գործած հայտնի գործարար Համլետ Ամիրխանյանի (ըստ անձնագրի՝ Աբրամ Ամիրխանյան) ընկերությունների հարցերվ զբաղվող փաստաբան Նիկոլայ Հակոբյանը չի ընթերցել նրա թողած նամակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ հարազատները հայտնել են, որ գործարարը նամակ է թողել, Նիկոլայ Հակոբյանը գնացել է Նոր Հաճնի նրա առանձնատուն, բայց նպատակահարմար չի գտել նամակն ընթերցել եւ այն տվել են քննիչներին:

«Ես նամակը չեմ ընթերցել, ասացին, որ նման բան կա, բայց քանի որ ոստիկանությունը եւ քննիչները տեղում են եղել, ճիշտը այն էր, որ միանգամից քննիչին տրվեր, բացարձակ պատկերացում չունեմ, թե ինչ մասին է, բովանդակությանը ծանոթ չեմ»,-ասաց Նիկոլայ Հակոբյանը:

Նա նշեց, որ դեպքից ընդամենը 1-2 օր առաջ խոսել է նրա հետ, բավականին բարձր տրամադրություն ուներ, ոչ ոքի մտքով չէր անցնում, թե նման բան կլինի: «Շատ նեղված էր վերջին ամիսներին, պարտքեր, պարտովորություններ ուներ, միջոցներ էր փնտրում, որ լուծեր այդ բոլոր հարցերը, մեկ այլ շենք ուներ, ուզում էր վաճառեր, որ մարդկանց պարտքերը տար, ասում էր՝ էդքան տարի աշխատել եմ, ինձնից դժգոհ մարդ չի եղել: Ասում էր՝ Կոլյա ջան, լույս է բացել, պրոբլեմներս կլուծվի, վերջապես հանգիստ կքնեմ, իսկ թե ինչ պատահեց վերջում, չեմ կարող պատկերացնել,, ինձ համար դա շոկ էր»,-ասաց Նիկոլայ Հակոբյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս