Ինքնասպան է եղել Երվանդ Զախարյանի աշխատակիցը. armlur.am
Փետրվարի 20-ին Բագրևանդ թաղամասի տներից մեկի այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Աշոտ անունով 52-ամյա տղամարդ: Նշենք, որ նա ապրում էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի առանձնատան այգու հարևանությամբ գտնվող տնակում:
Armlur.am-ի տեղեկություններով` ինքնասպան եղածը Երվանդ Զախարյանի աշխատակիցներից էր: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` տղամարդն ինքնասպանություն է գործել ֆինանսական խնդիրների պատճառով: Տեղեկացնենք, որ դեպքի օրը կայացել է նախարար Երվանդ Զախարյանի դստեր նշանդրեքը: Լուրեր էին շրջանառվում նաև, որ տղամարդը նման քայլի է դիմել կայանալիք նշանդրեքի պատճառով, որոնք սակայն կարճ ժամանակ անց հերքվել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝