Սպանվել է «օրենքով գող» Կամչիի «աջ ձեռքը»
Ռուսական «Прайм Крайм» լրատվական գործակալությունը հայտնում է, որ օրերս Մինսկում՝ փողոցներից մեկում, լքված «Մերսեդես»-ի բեռնախցիկում հայտնաբերված՝ կոկորդը կտրած տղամարդը Ղրզղստանում հայտնի հասարակական գործիչ 41-ամյա Ալմամբեթ Անապիյաևն է, ում վերագրվում է ղրղզական երբեմնի միակ «օրենքով գող» Կամչի Կոլբաևի հետ մտերմությունը:
Ավազակային հարձակման և մարդկանց առևանգման մեջ մեղադրանքով 2011թ.-ի հունվարից միջազգային հետախուզման մեջ գտնվող Անապիյաևի հետ հաշվեհարդարի նախնական վարկածների թվում է Ղրղզստանի հանցավոր աշխարհում երեք գողական խմբավորումների միջև սկիզբ առած հակամարտությունը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քրեական աշխարհում հայտնի Դեդ Հասանի սպանությունից հետո նրա դրածո Կամչին սկսեց կորցնել իր ազդեցությունը:
Նշվում է նաև, որ Մինսկում կատարված սպանության ձեռագիրը, եթե անգամ անմիջականորեն չի մատնաշում չեչենական հետքը, ապա այնպես է կազմակերպված, որ արտաքնապես հենց այդպես էլ ընկալվի:
Թարգմանությունը` «Փաստինֆո»-ի: