Բաժիններ՝

Ինչու է երիտասարդ տարիքում հայր դառնալը վտանգավոր

Aroxj.am-ը գրում է. «Հայտնի է, որ 40-ից հետո հայր դառնալը կարող է երեխայի բազմաթիվ գենետիկ հիվանդությունների ու արատների պատճառ դառնալ: Համենայնդեպս մինչև այժմ կատարված բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ սպերմատոզոիդները  տարիքի հետ մի շարք դեֆեկտներ են ձեռք բերում, որոնք անդրադառնում կամ փոխանցվում են ապագա երեխային:

Սակայն Քեմբրիջի մասնագետները մոտ 20 հազար 16-21 տարեկան երիտասարդների շրջանում հետազոտություն են իրականացրել և պարզել են, որ այս տարիքում երիտասարդների սերմերը 30 տոկոսով ավելի շատ ԴՆԹ մուտացիաներ են ունենում, քան 40 անց տղամարդկանց դեպքում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս տարիքում երեխա բեղմնավորելու դեպքում հավանականությունը, որ երեխան կարող է արատով ծնվել մի քանի անգամ ավելի մեծ է, քան 40-ից հետո տղամարդու բեղմնավորում իրականացնելու դեպքում:

Գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչն է իրական պատճառը, նրանք նշում են, որ 16-21 տարեկան հասակում չի բացառվում, որ բջջային մակարդակում որոշակի գործընթացներ են լինում, որոնք դեռ հայտնի չեն բժշկությանն ու գիտությանը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս