«Զանգեր»-ի ավտոճանապարհը բաց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին`
ժամը 18:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում
ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Վայքում (Սարավանի հատվածում),
Սիսիանում քամի է:
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը բաց է տրանսպորտային բոլոր
միջոցների համար:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: