«Չեմ փոշմանել, ԲՀԿ-ի հետ չէինք զագսավորվել». նախկին ԲՀԿ-ական. yerkir.am

ԲՀԿ-ի «դասալիք» Արագած Ախոյանը չի զղջում, որ դուրս է եկել ԲՀԿ-ից: Այս մասին Yerkir.am-ին ասել է հենց ինքը՝ Արագած Ախոյանը: «Ոչ, ես չեմ փոշմանել, որ դուրս եմ եկել ԲՀԿ-ից: Գոյություն ունի համոզմունք և քաղաքականության կուրս: Ես չէի սպասում, որ ԲՀԿ-ն կարող է գնալ ռադիկալ քայլերի: Շատ լավ հասկանում եմ և՛ ընդդիմադիր դաշտը, և՛ իշխանությունը, և՛ այլընտրանքը, որտեղ, սակայն, ինչ-որ բան անհասկանալի մնաց ինձ համար: Երբ ԲՀԿ-ում վերջնականապես որոշում կայացվեց` այլ ուղղությամբ գնալու, ես որոշեցի դուրս գալ այնտեղից»,- նշեց պատգամավորը: Դիտարկմանը, որ, կարծես, փոքր-ինչ շտապեց, քանի որ Ծառուկյանն, ըստ էության, հաշտվել է Սերժ Սարգսյանի հետ եւ հետ է քաշվել, Ախոյանն արձագանքեց. «Չեմ փոշմանել և չեմ շտապել իմ որոշման կայացման հարցում»: Նաև հավելել է. «Ես կայացած մարդ եմ, նաև` մյուս դուրս եկողները, նաև` նրանք, ովքեր այնտեղ են դեռ: Այնպես է, որ ԲՀԿ-ի հետ չենք զագսավորվել: Սա քաղաքականություն է, և նորմալ է, որ մարդկանց քաղաքական հայացքները կարող են շատ հաճախ փոխվել և իմ դեպքն էլ հենց այդ դեպքերից է»:

Ամբողջությամբ՝ սկզբանղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս