Գյումրեցի 14-ամյա աղջիկն ասել է, թե ուր է եղել անցած օրերին
Գյումրեցի 14-ամյա Քրիստինա Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին տանից դուրս էր եկել և անհետացել, ինչպես հայտնի է՝ երեկ երեկոյան ոստիկանների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքում:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն «Ազդարար» լրատվականին տեղեկացրել է, որ աղջիկը Երևանի ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում հարցաքննվել է և արդյուքնում պատմել, որ անցնող օրերի ընթացքում եղել է Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում: Քրիստինայի խոսքերի համաձայն՝ ինքը գնացել է շրջելու՝ համացանցով ծանոթացած անձանց մոտ:
Նշենք, որ Քրիստինան ապրում է տատիկի հետ. հայրն անհայտ բացակայող է ճանաչվել, երբ աղջիկը դեռ 6 ամսական էր, իսկ մայրը 2 տարի է, ինչ ապրում և աշխատում է Մոսկվայում: Աղջիկը Գյումրիում ապրում է տատիկի ու մորաքրոջ հետ: Մինչ այս, 2 տարի առաջ Քրիստինան մայրիկի հետ ապրել է Ստամբուլում: