Ծանրաքաշ մեքենաները խոչընդոտում են «Զանգեր»-ի հատվածում ճանապարհի բացման աշխատանքներին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը բաց է:
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետևանքով շարունակում է դեռևս փակ մնալ:
Ճանապարհաշինարարների կողմից ճանապարհի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, անհրաժեշտ տեխնիկայի կիրառմանը խոչընդոտում են անսարքության պատճառով արգելակած իրանական ծանրաքաշ երեք ավտոմեքենաները, որոնց պատճառով այդ հատվածում այս պահին կան մեքենաների կուտակումներ:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: