Բաժիններ՝

Ուղևորը վնասել է տաքսու վարորդի ծնոտը

Փետրվարի 19-ին, ժամը 10.15-ին, 1970 թ. ծնված Մարտուն Մ.-ն ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 01.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 3-րդ կ/մ-ին` Սարամեջ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում, իրեն ամրակցված «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենայում, վիճաբանության ժամանակ, ուղևորը՝ Երևան քաղաքի բնակիչ ոմն Վիգեն, ձեռքով ու ոտքով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` ծնոտի շրջանում պատճառելով վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վիգենի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս