Բաժիններ՝

«Երևան մոլ»-ում իրավիճակը լարված է. քաղաքացիները ճեղքել են ոստիկանական շղթան եւ ներխուժել առեւտրի կենտրոն. armtimes.com

armtimes.com-ը գրում է. Այս պահին «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել:

Ժամը 15:00-ին առեւտրի կենտրոնում գտնվող «Այ էլեկտրոնիկս» խանութում ակցիա էր նախատեսված՝ 100-ական հեռուստացույց, հեռախոս եւ արդուկ վաճառվելու էր ընդամենը 1000 դրամով:

Արդեն 08:00-ից առեւտրի կենտրոնի մոտ սկսել են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ:

Քիչ առաջ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, մարդկանց բազմությունը այնքան է մեծացել, որ ոստիկանները այլեւս չեն կարողացել կարգուկանոն պահպանել: Մարդիկ ճեղքել են ոստիկանների շղթան եւ լցվել խանութ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս