Մարգարիտա Սիմոնյանը խոստացել է մատաղ անել, երբ Ուկրաինայի պատերազմը ավարտվի
Russia Today ռուսաստանյան մեդիահոլդինգի գլխավոր խմբագիր, հայազգի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը խոստացել է հայկական մատաղ անել, երբ Ուկրաինայի պատերազմը ավարտվի:
Սիմոնյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ մասնավորապես նշելով. «Երբ այս պատերազմը ռուս ուկրաինացիների և ոչ ռուս ուկրաինացիների միջև ավարտվի, տանը հայկական մատաղ եմ անելու: Դա անում են, երբ Աստված փորձանքից ազատում է»:
Սիմոնյանը նկատի ունի Ուկրաինայի ճգնաժամը, որը չի դադարում նախանցած տարվա վերջին և արդեն հազարավոր մարդկանց կյանքեր է խլել:
Թարգմանությունը` tert.am-ի: