ԱԺ-ում կքննարկվի Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում փետրվարի 20-ին` ժամը 11:00-ին, քննարկվելու է «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՍիվիլՆեթը: Հիմնական զեկուցող է լինելու նախագծի հեղինակ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառվարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ նախագիծը ԱԺ էր ներկայացրել անցյալ տարվա դեկտեմբերին: