«Վաղը էդ կադրերով ձեզ դատելու են»․ պատգամավորը՝ ոստիկանին. epress.am
epress.am-ը գրում է. Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին այսօր թույլ չեն տվել բողոքի ակցիա անցկացնել ՀՀ նախագահի նստավայրի դարպասների դիմաց։ Նախորդ շաբաթ ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, փողոցով քարշ տալով հեռացրել էին նրանց նախագահականի դիմացից, իսկ այսօր անգամ թույլ չեն տվել մայթն անցնել։
«Գործողությունները պետք է լինեն մարդկայինի, բարոյականի սահմաններում։ Մի անցեք սահմանը։ Էքուց ինքը չի լինելու (նկատի ունի Սերժ Սարգսյանին ֊ խմբ․), դու մնալու ես էս երկրում։ Ի՞նչ ես ասելու էդ օրվա ձեր արածի համար․․․ Վաղը էդ կադրերով ձեզ դատելու են», ֊ ասել է Մանուկյանը։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: