«Խայտառակ մանկապարտեզ ու անհասկանալի իրավիճակ». «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Ի՞նչ էր ներքաղաքական կյանքում տեղի ունեցածը։ Արդյոք այդ ամենն անձնային պայքա՞ր էր, և հաշտեցումն ի՞նչ էր նշանակում։ Այս հարցերին երեկ մտավորականները դժվարանում էին պատասխանել։

caturyan

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը երկու բառով մեկնաբանեց. «Խայտառակ մանկապարտեզ»։

 

ispiryan

Երգիչ Արթուր Իսպիրյանն էլ չգիտի, թե այս իրավիճակն ինչպես մեկնաբանի. «Չեմ հասկանում արդեն, թե ով՝ ում. բարեկամն է, չգիտեմ՝ դրամատիկ թատրոնո՞ւմ եմ գտնվում, թե՞ մեկ այլ տեղ»։

 

Երգահան Արտավազդ Բայաթյանի խոսքով էլ սա մեր հասարակության պարտությունն էր.

11015404_10204073628265202_1066035772_n

«Երկրում շատ անախորժ իրավիճակ է տիրում, շատ անդուր և ոչ տեղին էր այս ամենը։

Ինչո՞ւ ամեն ինչ այսօր ջրի երես դուրս եկավ, ինձ համար անհասկանալի է. եթե մարդ այդքան բացասական բաներ ուներ, նրան պահել-թաքցնելն ի՞նչ է նշանակում»։

Բայաթյանի խոսքով, Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ դժվար իրավիճակ է Հայաստանի համար։ «Կարծես խոսքը պետք է գնար միասնության մասին, որ հնարավոր լիներ այս աշխարհին մի բան հասկացնել, բայց բանից պարզվում է, որ մենք մեզ նույնիսկ պատասխաններ տալ չենք կարողանում, ցավալի վիճակ է շատ ու անհասկանալի իրավիճակ է»,- ասաց Բայաթյանը։


manaryanԵրվանդ ՄաՆարյանն
էլ նշեց, որ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանն իշխանավորներ են, նրանց հետ մենք գործ չունենք, մենք պետք է միայն լուռ հետևենք։

«Այս իրավիճակում դրական բան էլ տեղի ունեցավ, հասարակական շարժ նկատվեց, այս կարգի շարժումները պետք է դրական համարել, ժողովուրդն սկսում է մտածել իր վիճակի մասին, ուզում է գտնել ճանապարհներ։ Այնպես չէ, որ մենք մեր հույսը դրել էինք իշխանության վրա ու մեր համար հանգիստ ապրում էինք, մենք ինքներս էլ ուզում ենք փնտրել, գտնել, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, այսպես պետք է լինի հասարակությունը։ Երևույթը ճիշտ է, մարդն անտարբեր չէ վիճակի մասին, և ինքը մտածում է, որ ունի քաղաքացիական դիրքորոշում»։

Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս