Բաժիններ՝

Սահմանամերձ գյուղի 2-ամյա Ազատին լյարդի շտապ փոխպատվաստում է հարկավոր

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքի 2-ամյա բնակիչ Ազատ Ուդումյանի մոտ վերջերս հայտնաբերվել է լյարդի ֆիբրոզ: Փոքրիկին անհապաղ լյարդի փոխպատվաստում է հարկավոր, որը հնարավոր է անել միայն Գերմանիայում կամ Իսրայելում:

NEWS.am-ի խմբագրություն դիմած՝ 2-ամյա Ազատի մայրը՝ Անուշիկ Օհանյանը, պատմեց, որ որդու մոտ առողջական խնդիրներ են առաջացել դեռեւս 1-1,5 տարի առաջ:

«2013թ.-ի դեկտեմբերի վերջին երեխայիս մոտ փորլուծություն էր նկատվել, անմիջապես տարա հիվանդանոց, որտեղ ասացին՝ աղիքային ինֆեկցիա է տանում երեխան: Դրանից հետո էլ հետազոտությունները ցույց տվեցին, որ Ազատի լյարդն ու փայծաղը մեծացել են: Մի քանի ամիս մեզ մոտ բուժվելուց հետո Ազատի մոտ ոչ մի փոփոխություն չէր նկատվում: Բերեցի Երեւան եւ պարզվեց, որ լյարդի ֆիբրոզով է տառապում»,- պատմեց Անուշիկ Օհանյանը:

Նա նշեց, որ երեխային արտասահման տանելու եւ լյարդի փոխպատվաստում կատարելու համար բավականին մեծ գումար է անհրաժեշտ:

«Մենք սահմանամերձ գյուղում ենք ապրում եւ միայն ճանապարհածախսը 15 հազար դոլար է»,- ավելացրեց Ազատի մայրիկը:

Փոքրիկին օգնելու համար ՎՏԲ – Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար:

AMD 16039005679600

USD 16039005679601

EUR 16039005679602

RUR 16039005679603

2

unnamed (3)(1)

unnamed (1) 22 unnamed (5)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս