Սերժ Թանկյանը հուզվել է թուրք երգչի կողմից Հայոց ցեղասպանությանը նվիրված երգի կատարումից
Հայկական ծագումով հայտնի երգիչ Սերժ Թանկյանը հուզվել է թուրքական անսամբլի և թուրք երգչուհի Այսե Թութունչուի կատարմամբ «Ապրիլյան մի անձրևոտ օր» («Առավոտուն դեմին») երգը լսելիս: Այդ մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում և նշել, որ երգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Երաժշտությունը հանուն ճշմարտության վերացնում է բոլոր սահմանները»,-գրել է Թանկյանը:
Նշենք, որ հայկական ժողովրդական երգը կատարում են թուրքական անսամբլը՝ 42 անդամներից կազմված և Այսե Թութունչուն:
Տեսանյութը՝ այստեղ