«Եթե Նուլանդն իրոք հետաքրքրվում է դիվերսանտներով, կարող ենք կազմակերպել հանդիպում». Դ. Բաբայան. tert.am

Եթե իրոք ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ ադրբեջանցի դիվերսանտները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ապա ԼՂ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը կեսկատակ-կեսլուրջ առաջարկում է նրանցից մեկին փոխանակել քնած ժամանակ հայ սպայի կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Դավիթ Բաբայանը. «Ես դրա հավաստիության վերաբերյալ մեծ կասկածներ ունեմ, որ Վիկտորիա Նուլանդը նման հայտարարություն է արել: Բնական է, որ ադրբեջանական կողմը շահարկում է այդ հարցը և կեսկատակ-կեսլուրջ ասեմ, որ եթե այդ մարդկանցից ինչ-որ մեկը Ալիևի հետ կապ ունի, թող հետ տան Սաֆարովին, մեկի հետ կարող ենք փոխանակել»:

Եվ եթե Նուլանդն իրոք հետաքրքրվում է այդ մարդկանց ճակատագրով, ապա Դավիթ Բաբայանը նկատեց, որ նրան սիրով կընդունեն և կկազմակերպեն նրա հանդիպումը այդ հանցագործների հետ: Այսուհանդերձ նա նկատեց, որ Արցախում շատ ավելի «հետաքրքիր ու գեղեցիկ տեղեր կան այցելելու»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս