Քաղաքական դաշտի «ծերունի» աղվեսն իր սև գործն արեց. Գագիկ Ծառուկյանի նախկին խոսնակ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: Գրառման մեջ ասված է.
«Քաղաքական դաշտի «ծերունի» աղվեսն իր սև գործն արեց: Այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանին ամենից շատն էր պետք իր «հեղինակավոր» դաշնակցի` ՀՀ Առաջին նախագահի աջակցությունը, նա, ինչպես ԲՀԿ “վայ” երեսփոխանները, շտապեց լքել «խորտակվող» նավը:
Բաց նամակն ու հանդիպման առաջարկը ոչ այլ ինչ է, քան վազքի ընթացքում կառապանին փոխելու պարզունակ մարտավարություն: Մարդ, ով ազգային գաղափարախոսությունը համարում էր կեղծ կատեգորիա, ում իշխանության օրոք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում տեղ չուներ, այսօր հանկարծ բարձրաձայնում է ցեղասպանության 100ամյակի կարևորության մասին:
Հավատացեք, որ նամակի անկեղծությունը հավատ չի ներշնչում:
Հ.Գ. Իսկ քաղաքական լիդերներին մի փոքր հուշում. ավելի ուշադիր եղեք քաղաքական հաղորդակցման ժամանակ ճիշտ կոմունիկատորներ ընտրելիս…»: