Dolce & Gabbana-ն ավանդական հայկական տարազների լուսանկար է հրապարակել
Նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը` Dolce&Gabbana-ն, հանրահայտ Instagram ֆոտոծառայության պաշտոնական էջում հրապարակել է հայկական ավանդական ընտանիքի լուսանկար:
Ինչպես նշում է imyerevan.com-ը, լուսանկարում Թուֆենկյան հայկական գորգերի ֆոնին մի խումբ կանայք ու տղամարդիկ կրում են «Տերյան» մշակութային կենտրոնի տարազները: