Փաստաբանն հանդիպել է Ավետիսյանների իրավահաջորդների հետ
Tsayg.am-ը գրում է. Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը Գյումրիում էր:
Նա հանդիպել է տուժողների հարազատներին, ծանոթացրել գործի նախաքննության վերաբերյալ մանրամասներին: Այնուհետ փաստաբանը նշել է, որ հնարավորության դեպքում ինքը հարազատների հետ միասին կլինի դեպքի վայրում, կուսումնասիրվեն նաև զորամասից մինչև Ավետիսյանների տուն ընկած, ինչպես նաև դեպի Բայանդուր տանող ճանապարհահատվածները: