![](/banners/BeFunky-design.jpg)
«Ջուր չունինք, գազ չունինք, ճամփա չունինք». Աթանի բնակիչ
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/fdcdab7b883db46c6461d37dc1d99b74_M.jpg)
ankyun3.am-ը գրում է. Աթանում համայնքի ղեկավարի ընտրություններ եղել են 2014 թվականի մարտին: Ապրիլի 23-ից գյուղը ղեկավարում է նոր գյուղապետը, ով փորձում է լուծել գյուղի առաջ ծառացած խնդիրները: Մինչև հիմա հնարվոր է եղել փոքր ինչ բարեկարգել գյուղի ճանապարհները, աշխատանքներ են կատարվել ջրագծերի վերանորոգման ուղղությամբ: Անգամ խորհրդային միության տարիներին Աթանը գազաֆիկացված չի եղել, վերջին տարիներին գյուղում առկա է նաև խմելու ջրի խնդիր: