Գագիկ Ծառուկյանն ունի խոցելի տեղեր. Հ. Խառատյան. tert.am

Tert.am-ը զրուցել է Հրանուշ Խառատյանի հետ

– Տիկի՛ն Խառատյան, ինչո՞վ կբացատրեք Հայաստանի ներքաղաքական կյանքում սկսված այս փոթորիկը:

– Երկար ժամանակ զգացողություն և որոշ վերլուծություն ունեմ, որ  առաջիկայում  սպասվում է ինչ-որ մի կտրուկ իրադարձություն՝ Հայաստանի հետ կապված, և արտաքին քաղաքական որոշում, որի  նկատմամբ, որի վերաբերյալ ընդվզումը կանխելու համար արագացված են ինչ-որ գործողություններ: Ես դրանց շարքին եմ դասում թե՛ այս ամբողջ 2 ամսվա  իրար հաջորդող բռնությունները, ծեծուջարդը, լարվածությունը , ցանկացած ընդվզման նկատմամբ բացարձակ ոչ միայն ոչ իրավաչափ գործողություները, այլև դրանց ահագնացող մեծ ծավալը: Ես չեմ բացառում, որ այս երեկվա գնահատականները հենց այս շարքից են: Մյուս կողմից, ես կարծում եմ, որ նախապատրաստվում է նաև քաղաքական մենատիրության շրջան: Այսինքն՝ մի կուսակցության բացարձակ իշխանություն, որը բացարձակապես կախված չէ որևէ մեկի քվեարկության արդյունքներից, և նախապատրաստվում է քաղաքական ռեպրեսիաների շրջան:

– Ասում եք՝ առճակատում չեմ տեսել, սակայն ՀՀԿ խոսնակն ասաց, որ իրենք «գնդակը տշել ենք, թող Ծառուկյանը վազի-հասնի», Ծառուկյանն էլ ասաց, որ ընդունում է մարտահրավերը: Սպասո՞ւմ եք լուրջ բախումներ, ձերբակալություններ, առճակատում:

– Այսինքն՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի կողմից հովանավորվող ցանկացած պատգամավոր, և հենց կուսակցության առաջնորդն էլ ունի խոցելի տեղեր: Եվ եթե խնդիրը հասունանում է այն մակարդակի, որ այլ լուծումներ չկան, այո, հենց այդպես էլ պետք է արվի, յուրաքանչյուրին կարող են պատին դեմ տալ: Հիմա ԲՀԿ-ն կգնա՞ ինչ-որ առճակատման, չգիտեմ, թե՞ իրեն կներկայացնի որպես քաղաքական այլախոհության զոհ, որ իրականում չի եղել և չկա, թե՞ կհամարվի քաղաքական սադրանքի զոհ։ Բայց, այնուամենայնիվ, եթե ՀՀԿ-ին հաջողվի այս ձայները հավաքել ԱԺ-ում, կարծում եմ, մնացածն այդ ծրագրի մասով երկրորդական է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս