Ի՞նչը բարկացրեց ՀՀԿ-ին

«Բարեկամական հարաբերությունները քաղաքական կատեգորիաների շարքում չեն դասվում»,- այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղխորհդի նիստ ավարտվից հետո լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի խնամիության մասին:

Ըստ նրա՝ ոչ մի բարեկամական հարաբերություն արդեն վաղուց ակնհայտ է, որ չի կարող դեր խաղալ:

Թե ի՞նչը բարկացրեց ՀՀԿ-ին, Ուրիխանյանը ասաց, որ կոմպետենտ չէ խոսել: Դիտարկմանը, որ արդյոք մոսկովյան հանդիպումները չէի՞ն պատճառը, նա ասաց, որ այնտեղ միայն պաշտոնապես հայտնի հանդիպումներն են եղել, որոնց ընթացքում քննակվել են միայն հայաստանցուն հետաքրքրող հարցեր՝ միգրանտներ, երկաթգիծ, Գյումրիի ողբերգություն և այլն:

Ի պատաասխան հարցի՝ նախագահի հրաժարականի պահանջ լինելո՞ւ է, Ուրիխանյանը հորդորեց սպասել Գագիկ Ծառուկյանի ելույթին:

«Թե ով է չարիքը երկրում և ումից պետք է երկիրը մաքրել, դուք կլսեք քիչ անց: Քաղաքականությունից հեռանալու մասին թող մտածեն նրանք, ում բացարձակ մեծամասնությունը երկրի չի ուզում տեսնել քաղաքականության մեջ,- ասաց Ուրիխանյանը և հավելեց,- Գագիկ Ծառուկյանի համար անհնարին է տեսնել միլոնավոր սոված մարդիկ՝ դա բերում է անհնարինության, բայց մղում է պայքարի»:

Տեսանյութեր

Լրահոս