Ինչպե՞ս է լինելու Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը. news.am

Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հարցը հարգելի համարել-չհամարելու լիազորությունը բացառապես ԱԺ նախագահինն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը:

«Գագիկ Ծառուկյանը 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից մասնակցել է միայն 4-ին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի լիազորությունն է ստուգելու նրա ներկայացրած պատճառաբանությունների իսկությունը ու որոշելու՝ հարգելի են ԲՀԿ ղեկավարի բացակայությունները, թե ոչ»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը:

Պատգամավորի խոսքով՝ որոշումը կայացնելուց հետո ԱԺ նախագահը մանդատից զրկելու հարցով արդեն դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Հարցին, թե երբ ԱԺ նախագահը կանդրադառնա այդ հարցին, պատգամավորը պատասխանեց՝ մոտ օրերս:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս