Բաժիններ՝

Փլուզում` Հալաբյան փողոցում

Փետրվարի 12-ին, ժամը 22.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9/1 շենքի մոտակայքում խցանված դիտահորից առաջացած արտահոսքը մասնակի վնասել է շենքի աստիճանավանդակը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ շենքի բակում գտնվող դիտահորի մոտակայքում (դիտահորը խցանված չէ) դեպի բակ տանող աստիճանավանդակից փլուզվել է մոտ 2 քմ հատված:

Դեպքի վայրում է գտնվել «Աջափնյակ-1» համատիրության ճարտարագետը, ով հավաստիացրել է, որ փետրվարի 13-ի առավոտյան աստիճանավանդակը կապամոնտաժվի:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս