Հրդեհ կոշկակարի արհեստանոցում
Փետրվարի 11-ին, ժամը 13.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բուլղարական թաղամասի թիվ 45 տան մոտակայքում` կոշկակարի չգործող արհեստանոցում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.52-ին, մարվել` 14.00-ին: Այրվել է արհեստանոցի (պատկանելիությունը չի հաջողվել ճշտել) փայտյա կոնստրուկցիաները ` 2 ք.մ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն