Բաժիններ՝

Ինչպես ոտքից վիրավորված էշը տուն հասցրեց ադրբեջանցու գնդակից վիրավորված տիրոջը (տեսանյութ). news.am

Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրեասյանին ոտքի վիրահատությունից հետո արդեն հիվանդասենյակ են տեղափոխել:

NEWS.am-ի հետ զրույցում  փետրվարի 10-ին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվող պապիկը պատմել է , թե ինչպես է կարողացել վիրավոր ոտքով նստել ավանակին լծված սայլն ու հողամասից մի կերպ հասնել գյուղ:

«Գոմ աղբ էի տանում, որ հողամասում ցրեմ ու գամ: 40 մետր տարածություն կար, որ հասնեի, ճամփին սնայպերը խփեց, կպավ ոտիս, հետո կպավ ուղիղ իշի ոտին: Ընկա ճամփի միջին, տեսա՝ մեշոկներին ա խփում: Հետո, որ հանդարտվեց, ոտս կապեցի արագ, էդ իշու հետեւից լաֆետ կար, մի ոտս լավ էր, գցեցի առաջը, ներս ընկա լաֆետը: Հետո էշը երեք ոտով, քաշելով բերավ ինձ տեղ հասցրեց: Բերավ, ինձ տարավ գյուղի հիվանդանոցը, փաթաթեցին ու ճանապարհեցին Բերդ»,- պատմել է պապիկը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս