Բագրատաշենի սահմանային անցակետից հետախուզվողը բերման է ենթարկվել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 9-ին, ժամը 09.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Արամ Հ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն