Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Փետրվարի 11-ից 13-ը մեր հանրապետության շրջանների մեծ մասում, 14-ին և 15-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին 12-ին առանձին վայրերում՝ զգալի:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-5 մետրի, փետրվարի 11-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 12-ից 14-ը կնվազի 4-5 աստիճանով:
Իսկ առաջիկա օրը՝ փետրվարի 11-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -3…-8, ցերեկը՝ 0…+3, նախալեռներում գիշերը՝ +1… +4, ցերեկը՝ +6…+8, Արարատյան դաշտում՝ գիշերը` +1…+4, ցերեկը՝ +8…+11, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3… +8, ցերեկը՝ +10 … +14, Արցախում գիշերը՝ 0 … +3, ցերեկը՝ +1 … +4 աստիճան:
Երևանում փետրվարի 11-ից 13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 14-ին և 15-ին սպասվում է փոփախական ամպամածություն, սակայն տեղումների հավանականությունը փոքր է:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը փետրվարի 11-ի գիշերն սպասվում է +2..+4, ցերեկը` +9…+11, վաղը երեկոյան՝ +6… +8: