Ադիբեկյանը հիշեց Ծառուկյանի սպառնալիքը՝ «կտանեմ, առյուծներիս կեր կդարձնեմ». «Ա1+»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համոզված է, որ Հայաստանում միշտ էլ սպանություններ, ծեծ եւ նմանատիպ այլ երեւույթներ եղել են, սակայն այսպիսի մեծ հնչեղություն չեն ստացել։ «Սենսացիայի օրենք կա ԶԼՄ-ներում, միշտ սենսացիա են ման գալիս»,- ավելացնում է նա եւ հիշում, որ ահաբեկման դեպքեր տարբեր տարիներին եղել են. «Երբ կուսակցության ղեկավարն ասում է՝ քեզ կտանեմ, առյուծներիս կեր կդարձնեմ, դա ինչ է, կտանեմ կեր կսարքեմ, խելքդ գլուխդ հավաքի»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ հորդորելով կենտրոնանալ ոչ թե կոնկրետ դեպքերի, այլ երեւույթների վրա։
«Ինչ է պատգամավոր է, չի՞ կարելի ծեծել, հասարակ քաղաքացուն կարելի՞ է ծեծել»,- հարց է տալիս սոցիոլոգը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: