Քրեական հետախույզները հայտնաբերեցին ուղևորուհու դրամապանակը գողացողին
2014 թ. դեկտեմբերի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվել 1985 թ. ծնված Քրիստինե Մ.-ի դրամապանակը թիվ 58 երթուղու ավտոբուսում գողանալու և նրան 185.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1955 թ. ծնված Կնյազ Յու.-ն, որը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն