«Մենք բոլորս Արտակ ենք». այսօր Կառավարության շենքի մոտ տեղի կունենա ակցիա
Այսօր ժամը 13:00-ին ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի կունենա ակցիա ՝ «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսով: Այս մասին երեկ իր Ֆեյսբուքյան Էջում տեղեկացրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Հանդիպում ենք ՀՀ կառավարության շենքի մոտ և մեր միասնական ընդվզման խոսքն ենք ասելու տեղի ունեցածի վերաբերյալ:
Բոլոր նրանք, ովքեր պայքարում են հանուն իրավական և ժողովրդավարական պետության, ովքեր ցանկանում են ձևավորել ազատ և անկաշկանդ քաղաքացիական հասարակություն, կարող են միանալ մեզ վաղը` փետրվարի 9-ին, ժամը` 13:00-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ»,-գրել է Էնֆիաջյանը: