Բաժիններ՝

Վախենում են տաք ձմեռից

Tesankyun.am-ը գրում է. Հայաստանում 1966 թվականից հետո ամենատաք ձմեռն է: Նման եղանակը ձեռնտու է նրանց, ովքեր բնակարանները ջեռուցելու խնդիր ունեն: Անասնապահներն էլ գոհ են, քանի որ ձմռան երկրորդ ամսին իրենց ոչխարներն ու կովերը արածացնելու են տանում: Սակայն  ձմեռվա կեսի անսովոր տաք եղանակը շատերին է մտահգում:

Տավուշի մարզի ցածրադիր բնակավայրերում արդեն ուռել են դեղձենիների բողբոջները, դրանք շուտով կծաղկեն: Որոշ ժամանակ  հետո ձյուն կտեղա, ցրտահարություն կարող է լինել:

Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից  Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանը հայտնեց, որ իրենց գյուղում ցերեկը 15 աստիճան տաքություն է, գիշերը` 1-2 աստիճան ցուրտ:

Գյուղապետը մտավախություն հայտնեց, որ նման տաք եղանակը շարունակվելու դեպքում մի քանի օրից  դեղձենիները կծաղկեն եւ դրանք գիշերները կցրտահարվեն:  Մարզի Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի տարածաշրջաններում անհանգստացած են, որ առաջիկա օրերին  հոնենիները կծաղկեն , հետո դրանց ծաղիկները կցրտահարվեն:

Նշենք, որ անցյալ տարվա գարնանը տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով մարզում հոնի բերք գրեթե չեղավ: Մինչդեռ անտառներում եւ այգիներում հավաքված հոնի բերքը, դրանից թորված օղին տավուշցի շատ ընտանիքների համար եկամտի աղբյուր է:

Տավուշի մարզի բնակիչները հիմա անհանգիստ են` հիշելով անցյալ տարվա ցրտահարության պատճառած վնասները: 2014թ.մարտի 31-ի եւ ապրիլի 1-ի գիշերները տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով տուժեց ծիրանենիների, վաղահաս դեղձենիների   եւ պտղատու այլ այգիների բերքը:

Ցրտահարությունից տուժած  գյուղացիներին գյուղատնտեսության նախարարության կողմից, որպես օգնություն, բանջարաբոստանային մշակաբույսերի տնկիներ բաժանվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս